https://arm.sputniknews.ru/20260821/hunisi-12-in-dzerqic-tsanr-vnasvatsq-stacats-cucararin-meghadranq-e-arajadrvel-khudvojan-105972107.html
Հունիսի 12-ին ձեռքից ծանր վնասվածք ստացած ցուցարարին մեղադրանք է առաջադրվել. Խուդոյան
Հունիսի 12-ին ձեռքից ծանր վնասվածք ստացած ցուցարարին մեղադրանք է առաջադրվել. Խուդոյան
Sputnik Արմենիա
Խուդոյանի խոսքով` քաղաքացիների վրա նռնակներ նետելու հրաման տված Արամ Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրելու փոխարեն նոր պաշտոն են տվել։ 21.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-21T13:28+0400
2026-08-21T13:28+0400
2026-08-21T13:28+0400
հովհաննես խուդոյան
բողոքի ակցիա
արամ հովհաննիսյան
լուսաձայնային նռնակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105964130_0:78:1500:922_1920x0_80_0_0_bd1dfe1d8f10cebc3c501419cb6163d7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. 2024 թվականի հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից ձեռքի մատների ծանր վնասվածք ստացած ցուցարար Եսային այժմ ինքն է քրեական հետապնդման ենթարկվում։ Այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նրա խոսքով՝ Եսային ոստիկանական գործողությունների հետևանքով ձեռք է բերել հաշմանդամություն, սակայն որպես տուժող պատշաճ ուշադրության չի արժանացել։Նշենք, որ 2024 թվականի հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում նաև ոստիկաններ։ Փաստաբանի ներկայացմամբ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Եսային պատահաբար հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և նրա շքախմբին, ցույց տվել վնասված ձեռքն ու ասել. «Սրա համար դուք պետք է պատասխան տաք»։Խուդոյանի խոսքով՝ երբ նրան հարցրել են՝ արդյոք սպառնում է, նա պարզաբանել է, որ խոսքը օրենքով սահմանված կարգով պատասխանատվության մասին է։ Դրանից հետո Եսայու տանը խուզարկություններ են իրականացվել, առգրավումներ կատարվել, իսկ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել սպառնալիք հնչեցնելու համար։Խուդոյանը հիշեցրեց, որ ցուցարարների նկատմամբ բռնության դեպքեր, քաղաքացիների բերման ենթարկումներ և, իր գնահատմամբ, կարմիր բերետավորների կողմից անմարդկային վերաբերմունք է եղել։ Նա նաև հիշատակեց լրագրող Աբրահամ Գասպարյանի նկատմամբ բռնությունը, ինչպես նաև Սիրահարների այգում քաղաքացիների ծեծի դեպքերը։«Նույնիսկ կադրերից երևում է, որ իրավիճակը հանդարտվում է, կադրեր կան, թե ինչպես է այն ժամանակ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը ցուցում տալիս ոստիկանության զորքերի հրամանատար Բաբայանին, վերջինս էլ՝ ցուցում է տալիս ոստիկաններին՝ նռնակները նետել քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների ուղղությամբ»,– նշեց Խուդոյանը։Այս համատեքստում նա շեշտեց, որ անձը, որը պետք է մեղադրյալ լիներ, քանի որ նռնակներ նետելու հրաման էր տվել, օրերս նոր պաշտոն է ստացել։Հիշեցնենք, որ օգոստոսի 17–ին գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105964130_84:0:1417:1000_1920x0_80_0_0_54ed81918d1ad366cf77b4abc33375ab.jpg.webp
հովհաննես խուդոյան, բողոքի ակցիա, արամ հովհաննիսյան, լուսաձայնային նռնակ
հովհաննես խուդոյան, բողոքի ակցիա, արամ հովհաննիսյան, լուսաձայնային նռնակ
Խուդոյանի խոսքով` քաղաքացիների վրա նռնակներ նետելու հրաման տված Արամ Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրելու փոխարեն նոր պաշտոն են տվել։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. 2024 թվականի հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից ձեռքի մատների ծանր վնասվածք ստացած ցուցարար Եսային այժմ ինքն է քրեական հետապնդման ենթարկվում։
Այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նրա խոսքով՝ Եսային ոստիկանական գործողությունների հետևանքով ձեռք է բերել հաշմանդամություն, սակայն որպես տուժող պատշաճ ուշադրության չի արժանացել։
«Թվում է, թե ժողովրդավարական և իրավական պետությունում այս մարդու նկատմամբ պետք է լինի հատուկ ուշադրություն, հարցն առաջնահերթ պետք է լուծվի, բայց իմացանք, որ բացի նրանից, որ այդ անձը պատշաճ ուշադրության չի արժանացել որպես տուժող, նաև քրեական հետապնդման է ենթարկվում»,- ասաց Խուդոյանը։
Փաստաբանի ներկայացմամբ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Եսային պատահաբար հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և նրա շքախմբին, ցույց տվել վնասված ձեռքն ու ասել. «Սրա համար դուք պետք է պատասխան տաք»։
Խուդոյանի խոսքով՝ երբ նրան հարցրել են՝ արդյոք սպառնում է, նա պարզաբանել է, որ խոսքը օրենքով սահմանված կարգով պատասխանատվության մասին է։ Դրանից հետո Եսայու տանը խուզարկություններ են իրականացվել, առգրավումներ կատարվել, իսկ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել սպառնալիք հնչեցնելու համար։
«Փոխանակ այս անձին, որն ամենաշատն է տուժել ոստիկանական ապօրինություններից, առանձնահատուկ հոգատարությամբ վերաբերվեն, մի հատ էլ քրեական հետապնդման են ենթարկում՝ արդար պահանջ ներկայացնելու համար, երբ անձն ուղղակի ասել է՝ ինձ պատճառված վնասի համար դուք օրենքով սահմանված կարգով պետք է պատասխան տաք»,- շարունակեց Խուդոյանը։
Խուդոյանը հիշեցրեց, որ ցուցարարների նկատմամբ բռնության դեպքեր, քաղաքացիների բերման ենթարկումներ և, իր գնահատմամբ, կարմիր բերետավորների կողմից անմարդկային վերաբերմունք է եղել։ Նա նաև հիշատակեց լրագրող Աբրահամ Գասպարյանի նկատմամբ բռնությունը, ինչպես նաև Սիրահարների այգում քաղաքացիների ծեծի դեպքերը։
«Նույնիսկ կադրերից երևում է, որ իրավիճակը հանդարտվում է, կադրեր կան, թե ինչպես է այն ժամանակ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը ցուցում տալիս ոստիկանության զորքերի հրամանատար Բաբայանին, վերջինս էլ՝ ցուցում է տալիս ոստիկաններին՝ նռնակները նետել քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների ուղղությամբ»,– նշեց Խուդոյանը։
Այս համատեքստում նա շեշտեց, որ անձը, որը պետք է մեղադրյալ լիներ, քանի որ նռնակներ նետելու հրաման էր տվել, օրերս նոր պաշտոն է ստացել։