https://arm.sputniknews.ru/20260821/prvobaciaji-tsarajutjan-pashtvonjanern-u-jrvezhi-pvokhhamajnqapety-meghadrvum-en-keghtsiqi-mej-105970227.html
Պրոբացիայի ծառայության պաշտոնյաներն ու Ջրվեժի փոխհամայնքապետը մեղադրվում են կեղծիքի մեջ
Պրոբացիայի ծառայության պաշտոնյաներն ու Ջրվեժի փոխհամայնքապետը մեղադրվում են կեղծիքի մեջ
Sputnik Արմենիա
Գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել և՛ պաշտոնյաներին, և՛ ևս 3 անձի։ 21.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-21T13:12+0400
2026-08-21T13:12+0400
2026-08-21T13:12+0400
պրոբացիայի ծառայություն
կոտայքի մարզ
ջրվեժ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/05/53502278_0:87:1280:807_1920x0_80_0_0_ecaae8a1099bd582cb93ad0d0d2d2488.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի պաշտոնատար անձինք և Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալը մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու և ծառայողական պարտականությունները չարաշահելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։Ջրվեժի համայնքապետի տեղակալն էլ չի վերահսկել քաղաքացու՝ հանրային աշխատանքի կատարման ընթացքը, ավելին՝ ստորագրել է Պրոբացիայի ծառայության պաշտոնյայի կազմած կեղծ փաստաթուղթը։Նշված արարքների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, չի բացահայտվել քաղաքացու կողմից հանրային աշխատանքներից խուսափելու փաստը, քանի որ այդ դեպքում հանրային աշխատանքները պետք է փոխարինվեին ազատազրկմամբ:ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի տեղակալին մեղադրանք է ներկայացվել պաշտոնական կեղծիքի, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածներով։ Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը:Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալին նույնպես նույն մեղադրանքն է առաջադրվել։Մեղադրանքներ են ներկայացվել նաև Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի 2 գլխավոր ծառայողի և հանրային աշխատանքներ չկատարած քաղաքացուն:Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
կոտայքի մարզ
ջրվեժ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/05/53502278_98:0:1235:853_1920x0_80_0_0_07ed480e9fee23dc78dc91114fd514e0.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պրոբացիայի ծառայություն, կոտայքի մարզ, ջրվեժ
պրոբացիայի ծառայություն, կոտայքի մարզ, ջրվեժ
Բաժանորդագրվել
Գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել և՛ պաշտոնյաներին, և՛ ևս 3 անձի։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի պաշտոնատար անձինք և Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալը մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու և ծառայողական պարտականությունները չարաշահելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
«ՀՀ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի տեղակալը, չարաշահել է ծառայողական լիազորությունները։ Նա մի խումբ անձանց հետ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: Նախաքննությամբ պարզվել է, որ այդ պաշտոնյան 2025 թվականի ապրիլի 7-ից մայիսի 6-ը պարտավորված է եղել պատժի կատարման ընթացքում ամսվա մեջ առնվազն 1 անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ այցելել քաղաքացու հանրային աշխատանքների կատարման վայր, բայց չի իրականացրել դա ու նույն մարմնի 2 գլխավոր ծառայողի հետ նախնական համաձայնությամբ կազմել է կեղծ արձանագրություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Ջրվեժի համայնքապետի տեղակալն էլ չի վերահսկել քաղաքացու՝ հանրային աշխատանքի կատարման ընթացքը, ավելին՝ ստորագրել է Պրոբացիայի ծառայության պաշտոնյայի կազմած կեղծ փաստաթուղթը։
Նշված արարքների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, չի բացահայտվել քաղաքացու կողմից հանրային աշխատանքներից խուսափելու փաստը, քանի որ այդ դեպքում հանրային աշխատանքները պետք է փոխարինվեին ազատազրկմամբ:
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի տեղակալին մեղադրանք է ներկայացվել պաշտոնական կեղծիքի, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածներով։ Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը:
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալին նույնպես նույն մեղադրանքն է առաջադրվել։
Մեղադրանքներ են ներկայացվել նաև Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի 2 գլխավոր ծառայողի և հանրային աշխատանքներ չկատարած քաղաքացուն:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: