ԶԼՄ-ները գրում են ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին հետ կանչելու ծրագրերի մասին․ վարչապետի մամուլի ծառայությունից պատասխանել են

Մի շարք ԶԼՄ-ներ ուրբաթ հայտնել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հետ կանչել ՌԴ-ում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին


ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Մի շարք ԶԼՄ-ներ ուրբաթ հայտնել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հետ կանչել ՌԴ-ում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին։


«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանին։


«Հենց որ այս կապակցությամբ լինի պաշտոնական տեղեկատվություն, այն կհրապարակվի», – հայտարարել է Հարությունյանը։


Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան էր նշանակվել ՀՀ նախագահի 2024 թ.-ի օգոստոսի 15-ի հրամանագրով։

Leave a comment