Լոռու մարզում ավտոմեքենան վարելու հարցի շուրջ վեճն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ

Լոռու մարզում ավտոմեքենան վարելու հարցի շուրջ վեճն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ

Օգոստոսի 8-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակավայրերից մեկում 20-ամյա Հովսեփ Ա․-ն ավտոմեքենան վարելու հետ կապված հարցերի շուրջ վիճաբանել է 40-ամյա Մետաքսյա Հ․-ի հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանության ընթացքում Հովսեփ Ա․-ի մայրը՝ 44-ամյա Քրիստինե Ա․-ն, ավտոմեքենայից դուրս գալով՝ վիճաբանել է Մետաքսյա Հ․-ի հետ։ Կանայք միմյանց քաշքշել են, որի ընթացքում Մետաքսյա Հ․-ն մի քանի անգամ ապտակել է Քրիստինե Ա․-ին։

Վիճաբանության ժամանակ նշված վայր է մոտեցել Մետաքսյա Հ․-ի ամուսնու եղբայրը՝ 41-ամյա Գևորգ Ա․-ն, ով սկսել է վիճաբանել Հովսեփ Ա․-ի, նրա հոր՝ 51-ամյա Մարտին Հ․-ի և մորեղբոր՝ 35-ամյա Արտակ Ա․-ի հետ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ ընթացքում տվյալ պահին բակում գտնվող Համլետ Ա․-ն, նրա 17-ամյա որդիները, ինչպես նաև եղբայրը՝ 34-ամյա Անդրանիկ Ա․-ն, միանալով վիճաբանությանը, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Հովսեփ Ա․-ի, Մարտին Հ․-ի և Արտակ Ա․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Leave a comment