Սա ձեր համար «Созыв советов» չի. Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը

Սա ձեր համար «Созыв советов» չի. Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հարգելի գործընկերներ, դուք «Հանրապետականներ» եք: Դուք «Հանրապետականներ» եք ոչ միայն որպես կենսաբանական ժառանգները նախկին «Հանրապետականների», այլև քաղաքականապես: ԱԺ ամբիոնից, դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

«Սկսենք կենսաբանական ժառանգությունից: Պարոն Կարապետյան, ձեր հայրը դատարանի բակում ճեպազրույց տվեց լրագրողներին և ասաց, թե ինչպես է իրեն ՀՀՇ-ն առաջարկ արել, ինքը չի համաձայնվել, հետո ինչպես է ինքը անդամագրվել «Հանրապետականին»: Ասում էր. «Ամբողջ երկրի անցուդարձը իմ կողքով անցնում էր»: Մինչդեռ ձեզ ենք հարցնում՝ ձեր հայրը եղել է իշխանության մաս, ասում եք՝ նա իշխանության մաս չի եղել, նա եղել է Տաշիրի կողմից պատգամավոր: Սա «Սովետի սազիվը» (Созыв советов) չի: Ձեր հայրը 2012 թվականին մեծամասնական ընտրակարգով 27 հազար ձայն բերել է Հանրապետական ֆրակցիային, 2017-ին էլ՝ 40 հազար ձայն: Բացի այն, որ նա եկել է խորհրդարան Սերժ Սարգսյանի հենարանը լինելու համար, այլ նաև ուրիշ հանրապետականների էլ է բերել»,– ասաց պատգամավորը:

Կարապետյանը նշեց, որ ՀՀԿ-ի իշխանության տարիներին օլիգարխիկ համակարգի ներսում բոլորը բոլորի հետ տարաձայնություններ են ունեցել, ինչպես, օրինակ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Դուք նաև «Հանրապետականներ» եք բառի քաղաքական իմաստով, որովհետև ձեր առաջարկած ծրագրերն են «Հանրապետական»: Երբ որ դուք ասում եք, թե գործարարների համար պետք է լինի տնտեսության մեջ այդ «բիգ փուշը» (big push), այսինքն՝ շուկան պետք է մենաշնորհային լինի, որ գործարարները մրցեն Չինաստանի հետ, դրա կողքին էլ ասում եք, որ փոքր բիզնեսի հարկը պետք է լինի 0: Սա Հայաստանի նախորդ տնտեսական համակարգն է, որտեղ գործարարներն ասում էին՝ «մենք չենք հաշվում ձեր փողերը, դուք էլ մի հաշվեք մեր փողերը»: Սա «Հանրապետականների» զարգացրած տնտեսական ձևն է եղել»,– ասաց Կարապետյանը:

 

Leave a comment