Ուժի մեջ է մտել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների բաշխման ապահովման մասին որոշումը

Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1971-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» № 1234-Ն որոշումը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը 2026 թվականի համար մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ հատկացված 5000 միավոր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների բաշխման ապահովումը։

Մաքսատուրքի արտոնությամբ տրամադրվող լրացուցիչ 5000 միավորից՝

500 միավորը նախատեսվում է հատկացնել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտներին

4500 միավորը նախատեսվում է հատկացնել անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց

2026 թվականի օգոստոսի 20-ի ՀՀ կառավարության № 1234-Ն որոշումը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Leave a comment