ՌԴ–ի հետ բանակցություններից հրաժարվելը Ուկրաինայի համար հետևանքներ կունենա. Կիսլիցա

Բաժանորդագրվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի վերջին կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների՝ 2022 թվականին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվելը հետևանքներ կունենա Ուկրաինայի համար։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիսլիցան, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Դիվանագիտությունը պետք է գործի ցանկացած պարագայում… դիվանագիտական աշխատանքը դադարեցնելը սխալ և վտանգավոր կլինի», – ասել է Կիսլիցան «Ուկրինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի վերջին կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների՝ 2022 թվականին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

Ռուսաստանն ու Ուկրաինան 2025 թվականին ուղիղ բանակցությունների երեք փուլ են անցկացրել Ստամբուլում։ Նրանց արդյունքում տեղի են ունեցել գերիների փոխանակումներ։ Բացի այդ, Մոսկվան Կիևի ռեժիմին է փոխանցել զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները։ Կողմերը նաև փոխանակել են հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր:

Leave a comment