https://arm.sputniknews.ru/20260820/irany-tntesakan-ahabekchutjun-e-anvanel-amerikjan-patzhamijvocajin-qaghaqakanutjuny-105952833.html
Իրանը տնտեսական ահաբեկչություն է անվանել ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը
Իրանը տնտեսական ահաբեկչություն է անվանել ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին և դաշնակիցներին կոչ էին արել միանալ Վաշինգտոնի միջոցառումներին: 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T23:30+0400
2026-08-20T23:30+0400
2026-08-20T23:30+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:55:1024:631_1920x0_80_0_0_8bb94ad62bf9fdf10c38a8ed9e462a9e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Իրանի ԱԳՆ-ն Թեհրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներն անվանել է «տնտեսական ահաբեկչություն» և հայտարարել, որ դրանք չեն կարող ստիպել երկրին հրաժարվել իր ազգային շահերի պաշտպանությունից:Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին և դաշնակիցներին կոչ էին արել միանալ Վաշինգտոնի միջոցառումներին:Գերատեսչությունը նշել է, որ նոր սահմանափակումները լրացնում են «Իրանի դեմ ԱՄՆ հանցագործությունների ցանկը» և հանդիսանում են այն քաղաքականության շարունակությունը, որը, Թեհրանի գնահատմամբ, արդեն ապացուցել է իր սնանկությունը:ԱԳՆ–ն ընդգծել է, որ պատժամիջոցները չեն ազդի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու՝ Իրանի վճռականության վրա:ԱՄՆ–ն վերացրել է Իրանի հետ կապված պատժամիջոցները. ԶԼՄ«Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է իրանական ազգի դեմ անօրինական պատժամիջոցների ուժեղացմանն ուղղված ԱՄՆ քայլերը և ընդգծում, որ Իրանը վճռական է տրամադրված ազգային շահերի պաշտպանության, անվտանգության ապահովման ու ԱՄՆ ռազմական, քաղաքական և տնտեսական հարձակմանը հակազդելու հարցում», – հայտարարել է գերատեսչությունը:Իրանի ԱԳՆ-ն նման քաղաքականության հետևանքների պատասխանատվությունը դրել է նաև ԱՄՆ կառավարության և նրանց վրա, ովքեր մասնակցում են դրա իրականացմանը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:0:1024:768_1920x0_80_0_0_c93123a01b27378ab6b18398c65a3251.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատժամիջոցներ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատժամիջոցներ
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին և դաշնակիցներին կոչ էին արել միանալ Վաշինգտոնի միջոցառումներին:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Իրանի ԱԳՆ-ն Թեհրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներն անվանել է «տնտեսական ահաբեկչություն» և հայտարարել, որ դրանք չեն կարող ստիպել երկրին հրաժարվել իր ազգային շահերի պաշտպանությունից:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին և դաշնակիցներին կոչ էին արել միանալ Վաշինգտոնի միջոցառումներին:
«Անշուշտ, Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցները, որոնք հարվածի տակ կդնեն Իրանի յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքները, նման են տնտեսական ահաբեկչության և մարդկության դեմ հանցագործության», – ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Գերատեսչությունը նշել է, որ նոր սահմանափակումները լրացնում են «Իրանի դեմ ԱՄՆ հանցագործությունների ցանկը» և հանդիսանում են այն քաղաքականության շարունակությունը, որը, Թեհրանի գնահատմամբ, արդեն ապացուցել է իր սնանկությունը:
ԱԳՆ–ն ընդգծել է, որ պատժամիջոցները չեն ազդի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու՝ Իրանի վճռականության վրա:
«Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է իրանական ազգի դեմ անօրինական պատժամիջոցների ուժեղացմանն ուղղված ԱՄՆ քայլերը և ընդգծում, որ Իրանը վճռական է տրամադրված ազգային շահերի պաշտպանության, անվտանգության ապահովման ու ԱՄՆ ռազմական, քաղաքական և տնտեսական հարձակմանը հակազդելու հարցում», – հայտարարել է գերատեսչությունը:
Իրանի ԱԳՆ-ն նման քաղաքականության հետևանքների պատասխանատվությունը դրել է նաև ԱՄՆ կառավարության և նրանց վրա, ովքեր մասնակցում են դրա իրականացմանը: