4-րդ հանրապետությունը ադրբեջանական պարտադրանքներով ստեղծված պրոյեկտ է. Սուրենյանց

https://arm.sputniknews.ru/20260820/4-rd-hanrapetutjuny-adrbejanakan-partadranqnervov-steghtsvats-prvojekt-e-surenjanc-105943220.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/16/103718356_147:0:1567:1065_1920x0_80_0_0_d0dbc0b4d41bbaea3f946d939840046c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սուրեն սուրենյանց, նիկոլ փաշինյան, հայաստան

սուրեն սուրենյանց, նիկոլ փաշինյան, հայաստան

Բաժանորդագրվել

Հայաստանի 4–րդ հանրապետության հռչակման մասին Փաշինյանը հայտարարեց 2025 թվականի սեպտեմբերին` ներկայացնելով որպես առաջիկա ռազմավարական անելիք։

Իրական Հայաստանը մենք կորցրել ենք, մնացել է 44-օրյա պատերազմի փլատակների տակ, իսկ գործող իշխանության հռչակած 4-րդ հանրապետությունը հետպատերազմյան իրողությունների հետևանք է, որը գոյացել է ադրբեջանական ճնշումների ու պարտադրանքների հետևանքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Օգոստոսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով կառավարության նոր ծրագրին հայտարարեց, որ ՀՀ–ն թևակոխում է պատմության նոր փուլ` 4–րդ հանրապետություն։

Քաղաքագետն արձանագրում է, որ հանրապետությունների պարբերացումը` սահմանադրա–իրավական կատեգորիա չէ, այլ քաղաքագիտական-պատմագիտական բաժանում` պայմանավորված երկրի կառավարման կարգի փոփոխություններով կամ հեղափոխություններով։

«Փաշինյանի ասած 4-րդ հանրապետությունը, այսպես կոչված` «իրական Հայաստանն» է։ Դա նույնիսկ այդ 29 743 կմ չէ, որովհետև Հայաստանի 3-րդ հանրապետության տարածքային պարամետրը հենց 29 743 կմ է։ Հետևաբար, այդ 4-րդ հանրապետության իրական ստեղծողը Երևանում չէ, ոչ էլ Հայաստանի ժողովուրդն է, դա Ադրբեջանի շարունակական պարտադրանքներով Հայաստանից մնացած սուբյեկտն է, որը կոչվելու է 4-րդ հանրապետություն»,– ասում է Սուրենյանցը։

ՀՀ վարչապետի մեկնաբանմամբ` Հայաստանի 3–րդ հանրապետությունը հիմնադրվել է կոնֆլիկտի, հակամարտության տրամաբանությամբ, մինչդեռ 4–րդ հանրապետությունը, ըստ նրա` ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ։

Սուրեն Սուրենյանցն այս գնահատականը «մերկապարանոց» է որակում` արձանագրելով, որ ՀՀ Սահմանադրությունն ու հիմնադիր փաստաթղթերը արձանագրում են ՀՀ տարածքային պարամետրերը` 29 743 կմ–ի շրջանակներում։ Եվ ՀՀ որևէ փաստաթղթում, կամ պաշտոնական որևէ հայտարարության մեջ տարածքային պահանջ արտահայտող ձևակերպում երբևէ չի արձանագրվել։

«1991 թ․-ից ստեղծված պետության հիմքում դրված արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության կոնցեպտը որևէ աղերս չունի պահանջատիրության, կոնֆլիկտի, հարևանների նկատմամբ տարածքային պահանջների հետ։ Հայաստանի միակ ղեկավարը, որը արկածախնդրություն է ունեցել տարածքային հավակնություն ձևակերպել հարևան երկրի նկատմամբ, եղել է Նիկոլ Փաշինյանը՝ իր «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությամբ, ինչն էլ, ի դեպ, պատճառներից մեկը դարձավ, որը լեգիտիմացրեց Ալիևի ագրեսիվ օրակարգը՝ դուռ բացելով 44-օրյա պատերազմի համար»,– նշում է քաղաքական վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է «Իրական Հայաստանի» կամ «4-րդ հանրապետության» գաղափարական հենքին, Սուրենյանցը Փաշինյանի հռչակած պատկերացումները «պսևդոկոնցեպտ» է համարում`շեշտելով, որ դա մարտահրավեր է պատմական ինստիտուցիոնալ հիշողության դեմ կամ պատմական ռևիզիայի փորձ, որով փորձ է արվում բոլոր կոնֆլիկտների պատասխանատու կարգել հայկական կողմին ու հայերին։

«Օրինակ, երբ ասում է, որ 3-րդ հանրապետությունը կոնֆլիկտածին է եղել, ուղղակիորեն սպասարկում է Բաքվի նարատիվները, որտովհետև նրանք են տասնամյակներ շարունակ այդ պնդումն արել։ Նա ապալեգիտիմացնում է Հայաստանի Հանրապետությունը, ինչը կարող է միայն գրգռել մեզ ոչ բարեկամ հարևանների ախորժակը»,– նշում է Սուրենյանցը։

Հիշեցնենք` 2025 թվականի սեպտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ հռչակում է Հայաստանի 4–րդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք։

Leave a comment