Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները չեզոքացրել են ինքնաթիռային տիպի 64 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուները խոցվել կամ չեզոքացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Ռոստովի մարզերի, Ղրիմի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի երկնքում։