Երբ որևէ տեղ ասում են գույք խլել, ես միանգամից պատկերացնում եմ Ծառուկյանին. վարչապետ


Երբ որևէ տեղ ասում են գույք խլել, ես միանգամից պատկերացնում եմ Գագիկ Ծառուկյանին և նրան պաշտպանողներին, որովհետև դա այն գործն է, որն իրենք երկար տարիներ Հայաստանում հասցրել են պրոֆեսիոնալ մակարդակի, և բոլոր այդ դեպքերը պետք է հասցեագրվեն, ճեպազրույցում հայտարարել է վարչապետը, նկատել, որ որոշ անձանց ազատության մեջ մնալու պատասխանատվությունը ժողովուրդը դնում է իր վրա:


Նա հավելել է, որ կառավարության հնգամյա ծրագրով 2 մլրդ դոլարի ենթադրյալ ապօրինի գույք պետք է վերադարձվի պետությանը: Անդրադառնալով խաղաղության օրակարգին՝ պետության ղեկավարը նշել է, որ ադրբեջանական կողմի հետ համաձայնագրի ստորագրման աշխատանքը շարունակվում է, և TRIPP-ն էլ խաղաղության ինստիտուցիոնալացման քայլերից է:


Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։

Դիտումների քանակ5

Leave a comment