Ուկրաինայի ԶՈւ– ի հարձակումը Բելգորոդի մարզի վրա. տուժել է 4 մարդ, այդ թվում՝ 1 երեխա

https://arm.sputniknews.ru/20260820/ukrainaji-zu-i-hardzakumy-belgvorvodi-marzi-vra-tuzhel-e-4-mard-ajd-tvum-1-erekha-105951616.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0c/75622968_199:0:2930:2048_1920x0_80_0_0_3130c9cafe23966fe00e65accfff4f2b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բելգորոդ, շեբեկինո, տուժածներ

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բելգորոդ, շեբեկինո, տուժածներ

Բաժանորդագրվել

Շեբեկինոյում FPV-դրոնը հարձակվել է կայանված մեքենայի վրա, տղամարդուն և կնոջը ինքնապաշտպանության մարտիկները տեղափոխել են քաղաքի հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Բելգորոդի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով կան տուժածներ, որոնց թվում երեխա կա։ Տեղեկությունը հայտնում է մարզային օպերատիվ շտաբը:

«Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով տուժել է չորս մարդ, այդ թվում՝ երեխա։ Վոլոկոնովկայի շրջանի Պոգրոմեց գյուղում դրոնի պայթյունի հետևանքով 15-ամյա տղան կրծքավանդակի, մեջքի և ոտքերի բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել, տեղափոխվել Վալույկիի կենտրոնական կլինիկական հիվանդանոց, որից հետո բուժօգնություն կստանա մանկական տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցում», – ասվում է շտաբի MAX ալիքում։

Նշվում է, որ Շեբեկինոյում FPV-դրոնը հարձակվել է կայանված ավտոմեքենայի վրա, տղամարդուն և կնոջը ինքնապաշտպանության մարտիկները տեղափոխել են քաղաքի հիվանդանոց, որտեղ նրանք ստացել են անհրաժեշտ օգնություն։ Բացի այդ, վնասվել են մեքենան և առանձնատան ապակեպատ հատվածը։

Կրասնայա Յարուգայի շրջանի Ռեպյախովկա գյուղում տղամարդը տուժել է պայթուցիկ սարքի պայթյունից, նրան բազմաթիվ վնասվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել են շրջկենտրոնի հիվանդանոց:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment