Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

20.08.2026 | 20:22

Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Լիանա Մանուկյանը, պատասխանելով իր թիմակից Արեգա Հովսեփյանի հարցին, անդրադարձել է իր հիմնադրած «Հայուհի» կանանց կենտրոնի գործունեությանը, կանանց տնտեսական հզորացմանը և մարզերում տիրող իրական պատկերին։

«Հիշում եմ՝ Վարդենիսում մի կին եկել էր դասի ու ասում էր՝ «Ես իմ կյանքի առաջին 15 հազար դրամն եմ աշխատել»։ Ես շատ էի հուզվել այդ պատմությունից։ Կամ երբ գյուղերից կանայք գալիս ու ասում էին՝ «Շնորհակալ ենք, որ վերջապես առիթ ունենք տնից դուրս գալու և տարիներով պահարանում կախված հագուստը հագնելու»»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանուկյանը շեշտեց, որ մարզերում առկա իրականությունը ստիպում է վերանայել պաշտոնական տնտեսական ցուցանիշները։

«Սա հարցեր է առաջացնում, թե գովազդվող ՀՆԱ-ի աճից որքա՞նն է բաժին հասնում Երևանին, և որքա՞նը՝ մարզերին, ինչքանո՞վ են մարզերը զգում այդ տնտեսական ակտիվությունը։ Ես գնում եմ գյուղեր և բոլորովին այլ պատկեր եմ տեսնում։ Մարզերում «Հայուհին» հազարավոր կանանց համար դարձել է հույսի շող»,- նշեց Լիանա Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment