Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Վահագնի թաղամասում: MediaHub-ի տեսախցիկը ֆիքսել է հեռվից նկատվող ծուխը:
ՀՀ ՆԳՆ-ից MediaHub-ին հայտնեցին, որ այրվում է չոր խոտածածկ տարածք:
«Չորս մարտական հաշվարկ այս պահին հրդեհաշիջման աշխատանք է իրականացնում»,- մեզ հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: