Ռիգայում հանդիպել են Լատվիայի և Լիտվայի վարչապետները, բանակցությունների օրակարգում են եղել ռուս-ուկրաինական պատերազմը, անվտանգության ոլորտը, միգրացիոն խնդիրները և այլ հարցեր: Լատվիայի կառավարության ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը հիբրիդային հարձակումներ է իրականացնում իր երկրի դեմ:
«Մոսկվային դուր չի գալիս, որ մենք օգնում ենք Ուկրաինային, այդ իսկ պատճառով բոլոր կազմակերպությունները, ռազմական ընկերությունները պետք է ավելի լավ պատրաստված լինեն»,- շեշտել է Անդրիս Կուլբերգսը: Նա ընդգծել է անվտանգության ոլորտում կարողությունները բարելավելու կարևորությունը:
Կուլբերգսը նաև նշել է, որ բալթյան երկրների տնտեսությունները տուժել են աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով:
«Մենք մեր ջանքերի 100 տոկոսը ներդնում ենք անվտանգության և ռազմական պաշտպանության ոլորտներում։ Սակայն մենք պաշտպանում ենք ամբողջ Եվրոպան»,- ընդգծել է պաշտոնյան:
Դիտումների քանակ2