Բագրատ Սրբազանի և մյուս՝ «17 արդարների» գործով հերթական դատական նիստին մեղադրող կողմը կրկին ներկայացրեց տեսագրություն, որտեղ իբրև Հայկ Մաթևոսյանի բնակարանից հայտնաբերվել են զենք-զինամթերք։
«Ինչու մեղադրողները չեն նշում, որ օրինական են։ Հասկանում եմ, որ եթե նշված չէ անօրինական, ուրեմն, օրինական է, բայց այստեղ խոսքը է հնչում, որն ուղղակի զենքերի մասին է։ Հիմա ուղղակի պատասխանատվություն կա մեղադրողների վրա, շատ զգույշ լինելու, որպեսզի այս գործը իր բնույթով ամբողջովին այդպես չլինի։ Որպեսզի որևէ անծանոթ մարդ, անկենսագիր, անծանոթ մարդ, բերանը չբացի, որևէ մեկին չասի, նման բնութագրում չկա։
3 նիստ կամ 2․5 նիստ նվիրել եք Հայկ Մաթևոսյանի զենքերին, պարզվում է, որ այդ մարդը զենք հավաքող է, կոլեկցիոներ է, օրինական, հաստատված է ամեն ինչը։ Ինչո՞ւ պիտի գանք 2-3 նիստ նստենք, լսենք, թե ով քանի հատ զենք ունի, որոնք բոլորը օրինական են։ Մանավանդ մարդկանց, որոնք 4-րդ-ական, 5-րդ-ական կապ ունեն այս գործի հետ»,- նշել է Բագրատ Սրբազանը։
Հաջորդ դատական նիստը նշսնսկվել է մեկ շաբաթ հետո՝ ժամը 15։00-ին։