https://arm.sputniknews.ru/20260820/rdn-khasni-germanaci-lragrvoghi-rusnerin-spanelu-kvochi-iravakan-gnahatakanin-zakharvova-105947481.html
ՌԴ–ն կհասնի գերմանացի լրագրողի՝ «ռուսներին սպանելու» կոչի իրավական գնահատականին․ Զախարովա
ՌԴ–ն կհասնի գերմանացի լրագրողի՝ «ռուսներին սպանելու» կոչի իրավական գնահատականին․ Զախարովա
Sputnik Արմենիա
Դիվանագետն ուշադրություն է դարձրել նաև ԳԴՀ–ի պատկան մարմինների արձագանքին, որոնք աջակցել են թղթակցին: 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T18:54+0400
2026-08-20T18:54+0400
2026-08-20T18:54+0400
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105940455_0:0:2560:1440_1920x0_80_0_0_bdf36ea0b4f023af152ee2e98d4fa9f1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը կհասնի ռուսների սպանությունների մասին արտահայտված գերմանացի լրագրողի խոսքերի արդար իրավական և հասարակական գնահատականին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Օգոստոսի 8-ին Բելգրադում Վլադիմիր Զելենսկու և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մամուլի ասուլիսում գերմանացի լրագրող Միխայել Մարտենսը հարցրել է, թե ինչ կարող են անել եվրոպական երկրները, որպեսզի «օգնեն ավելի շատ ռուսների սպանել»:Զախարովան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մարտենսի պապը եղել է նացիստական բարձրաստիճան սպա, ծառայել է վերմախտի գերագույն հրամանատարության շտաբում:«Թեև նրա արտահայտությունների իրավական հետևանքները որոշակի նյարդայնություն են առաջացրել գերմանական լրագրողների շրջանում, բայց մենք դրանով չենք բավարարվի և կհասնենք արդար իրավական և հասարակական գնահատականի», – ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում:Դիվանագետը նաև ուշադրություն է դարձրել ԳԴՀ պատկան մարմինների արձագանքին, որոնք աջակցել են թղթակցին:«Հատկանշական է, որ մինչ այդ լուռ մնացած Գերմանիայի լրագրողների միությունը, որը ոչ մի առանձնահատուկ բան չէր տեսել գերմանացի լրագրողի հարցում, այժմ հրապարակավ հանդես է եկել ի պաշտպանություն նրա, ինչպես նաև բողոք է հայտնել նրա դեմ քրեական գործ հարուցելու կապակցությամբ։ Դա պարզապես «ծուռ հայելիների թագավորություն է», – ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։Միևնույն ժամանակ Զախարովան նշել է, որ Գերմանիայի մեդիա և քաղաքական միջավայրը միատարր չէ. երկրում մնում են շատ ողջամիտ և օբյեկտիվորեն տրամադրված հանրային գործիչներ, որոնք քննադատաբար են գնահատում նման ռուսատյաց դրսևորումները:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105940455_320:0:2240:1440_1920x0_80_0_0_3e3d15757c8623838d0564ebc098ef37.jpg.webp
մարիա զախարովա
մարիա զախարովա
Դիվանագետն ուշադրություն է դարձրել նաև ԳԴՀ–ի պատկան մարմինների արձագանքին, որոնք աջակցել են թղթակցին:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը կհասնի ռուսների սպանությունների մասին արտահայտված գերմանացի լրագրողի խոսքերի արդար իրավական և հասարակական գնահատականին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Օգոստոսի 8-ին Բելգրադում Վլադիմիր Զելենսկու և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մամուլի ասուլիսում գերմանացի լրագրող Միխայել Մարտենսը հարցրել է, թե ինչ կարող են անել եվրոպական երկրները, որպեսզի «օգնեն ավելի շատ ռուսների սպանել»:
Զախարովան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մարտենսի պապը եղել է նացիստական բարձրաստիճան սպա, ծառայել է վերմախտի գերագույն հրամանատարության շտաբում:
«Թեև նրա արտահայտությունների իրավական հետևանքները որոշակի նյարդայնություն են առաջացրել գերմանական լրագրողների շրջանում, բայց մենք դրանով չենք բավարարվի և կհասնենք արդար իրավական և հասարակական գնահատականի», – ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում:
Դիվանագետը նաև ուշադրություն է դարձրել ԳԴՀ պատկան մարմինների արձագանքին, որոնք աջակցել են թղթակցին:
«Հատկանշական է, որ մինչ այդ լուռ մնացած Գերմանիայի լրագրողների միությունը, որը ոչ մի առանձնահատուկ բան չէր տեսել գերմանացի լրագրողի հարցում, այժմ հրապարակավ հանդես է եկել ի պաշտպանություն նրա, ինչպես նաև բողոք է հայտնել նրա դեմ քրեական գործ հարուցելու կապակցությամբ։ Դա պարզապես «ծուռ հայելիների թագավորություն է», – ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ Զախարովան նշել է, որ Գերմանիայի մեդիա և քաղաքական միջավայրը միատարր չէ. երկրում մնում են շատ ողջամիտ և օբյեկտիվորեն տրամադրված հանրային գործիչներ, որոնք քննադատաբար են գնահատում նման ռուսատյաց դրսևորումները: