«Սևանի շուրջ» և «Tour of Armenia»․ ճանապարհները կպատրաստվեն անխոչընդոտ մրցավազքի համար
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանը, ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Սեդրակյանն այսօր հանդիպել են ճանապարհները սպասարկող այն ընկերությունների ղեկավարների հետ, որոնց սպասարկման տիրույթում են գտնվում ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ը կայանալիք «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի և սեպտեմբերի 10-13-ը կազմակերպվելիք «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի երթուղիները։
Ինչպես հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը, անդրադարձ է կատարվել ճանապարհների տեխնիկական վիճակին, հեծանվորդների համար ճանապարհային նշանների տեղակայմանը և այլն։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնարարվել է նշված երթուղիներով հեծանվորդների համար ապահովել անխոչընդոտ մրցավազք։
Սաթենիկ Թովմասյանը ճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է նաև ճանապարհների սպասարկման հետ կապված ընթացիկ հարցեր։ Առանձնացվել են ընկերությունների մեքենատեխնիկական պարկին, ձմեռային սպասարկման նախատապրաստմանն առնչվող թեմաներ։