Բաժանորդագրվել
ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց` իրավապահ համակարգին ուղերձ է տվել, որ Արեգնազ Մանուկյանի տեսակցությունների սահմանափակման հետ կապված պետք չէ ընկնել չափազանցությունների մեջ։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի հետ մերձավոր ազգականների շփման արգելքը վերացվել է։ Այս մասին հայտնել է Մանուկյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը։
«Ինչպես և նվազագույն ակնկալիքս էր` վերաքննիչ դատարանի որոշմամբ վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը: Մնացած մասով կալանքը մնաց անփոփոխ»,–գրել է նա։
Այսօր` ավելի վաղ, ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը միացրեց մի ձայնագրություն, որում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր դատախազությանը, որը թույլ չի տվել «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի 11–ամյա որդուն տեսակցել հոր հետ։
Դրան ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իրավապահ համակարգին ուղերձ է տվել, որ «Արեգնազ Մանուկյանի տեսակցությունների սահմանափակման հետ կապված պետք չէ ընկնել չափազանցությունների մեջ։
Հիշեցնենք՝ հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։
Հուլիսի 16-ին Արեգնազ Մանուկյանն ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։
Հուլիսի 16-ին Արեգնազ Մանուկյանն ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։
Դստեր ծննդյան օրը միայն՝ օգոստոսի 19-ին, թույլատրեցին տեսակցությունը նրա հետ։