Ժոզե Մոուրինյոն 6 անձեռնմխելի ֆուտբոլիստ ունի «Ռեալում»․ աղբյուր

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 6 անձեռնմխելի ֆուտբոլիստ ունի թիմում։ Խոսքը բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի, իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելյայի, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի և հարձակվողներ Կիլիան Մբապեի, Վինիսիուս Ժունիորի ու Յան Դիոմանդեի մասին է, հաղորդում է Cadena Ser-ը:

Կուրտուան «Ռեալում» 9-րդ մրցաշրջանում կլինի թիմի հիմնական դարպասապահը։ Թիմի նորեկ Կուկուրելյայից բացի, մրցաշրջանի սկզբում պաշտպանությունում առանցքային խաղացողներ կհամարվեն նաև Դին Հոյսենն ու Իբրաիմա Կոնատեն։ Կասկածներ կան աջ պաշտպանի դիրքի վերաբերյալ, քանի որ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ու Դենզել Դումֆրիսը դեռ անձեռնմխելի խաղացողներ չեն համարվում։

Կիսապաշտպանությունում հիմնական խաղացողներ կլինեն Ֆեդերիկո Վալվերդեն, Օրելիեն Տչուամենին և Բերնարդու Սիլվան, իսկ Էդուարդու Կամավինգայի դերը նվազել է։

Հարձակման գծում կասկածներ չկան։ Բելինգեմը կպահպանի հարձակողական կիսապաշտպանի դերը, իսկ հարձակման կրակագծում կլինեն Մբապեն, Վինիսիուսը և Դիոմանդեն։

Նոր մրցաշրջանում մեկնարկից առաջ «Ռեալի» ֆուտբոլիստներից վնասվածք ունեն միայն բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն ու հարձակվող Ռոդրիգոն։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment