Չինաստանի խոշորագույն ինտերնետային ընկերության՝ Alibaba-ի սովորական բաժնետոմսերի սեփականատերերին վերագրվող զուտ շահույթը 2026–2027 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, որն ավարտվել է հունիսին, տարեկան կտրվածքով նվազել է չորս անգամ և կազմել 10.537 մլրդ յուան (1.6 մլրդ դոլար), ասվում է ընկերության հաղորդագրությունում։
Մեկ բաժնետոմսի նոսրացված շահույթը նվազել է մինչև 0.46 յուան (0.07 դոլար)՝ նախորդ ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածի 2.5 յուանից։ Ճշգրտված EBITDA-ն տարեկան կտրվածքով նվազել է 14.4%-ով՝ հասնելով 39.143 մլրդ յուանի (5.8 մլրդ դոլար)։
Alibaba-ի հասույթը տարեկան կտրվածքով աճել է 9%-ով՝ հասնելով 268.953 մլրդ յուանի (40 մլրդ դոլար), մինչդեռ Reuters-ի վկայակոչած վերլուծաբանների կանխատեսումը կազմում էր 268.88 մլրդ յուան։
Alibaba Group-ը Չինաստանի խոշորագույն ինտերնետային ընկերությունն է և գործում է էլեկտրոնային առևտրի ոլորտում։ Այն հիմնադրվել է Ջեք Մայի կողմից 1999 թվականին։ Խմբին են պատկանում նաև մի շարք դուստր ընկերություններ և առցանց հարթակներ՝ Alibaba Pictures, Alibaba.com, AliExpress.com, Taobao.com և Tmall.com։