Հայկ Մարտիրոսյանն առաջատարների թվում է Rubinstein Chess Festival-ում

Լեհաստանի Պոլյանիցա-Զդրույ քաղաքում oգոստոսի 15-ից 23-ին անցկացվում է «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարը։

5 խաղափուլից հետո Հայաստանի հավաքականի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հավաքել է 3 միավոր և կիսում է 2-4-րդ տեղերը։

Միանձնյա առաջատարը լեհ Յան Մալեկն է, որն ունի 3,5 միավոր։

6-րդ տուրը կկայանա օգոստոսի 20-ին։ Մրցաշարը անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակցով։

Leave a comment