ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի իր գործով առաջիկա դատական նիստերին

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, այսպես կոչված, «Իսակովի հողերի» և «Սիլվայի» միացված գործերով դատաքննությունը:

Այսօր շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը, որի ավարտից հետո կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումը: Փաստաբան Ամրամ Մակինյանը նկատեց՝ չկան ու չեն կարող լինել ապացույցներ, որոնք կապացուցեն նախագահ Սարգսյանի մեղավորությունը:

 Այնուհետ Ամրամ Մակինյանը միջնորդեց, որ դատական նիստերը հետայսու անցկացվեն առանց Սերժ Սարգսյանի մասնակցության։ Հանրային մեղադրողը չառարկեց, և դատավոր Արամ Գրիգորյանը որոշեց բավարարել պաշտպան Մակինյանի միջնորդությունը. այսուհետ դատական նիստերը կանցկացվեն առանց Սերժ Սարգսյանի մասնակցության:

Դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14:30-ին:

Leave a comment