https://arm.sputniknews.ru/20260820/gazaji-hatvatsic-erekhaner-kteghapvokhven-hajastan-buzhum-stanalu-105941995.html
Գազայի հատվածից երեխաներ կտեղափոխվեն Հայաստան՝ բուժում ստանալու
Գազայի հատվածից երեխաներ կտեղափոխվեն Հայաստան՝ բուժում ստանալու
Sputnik Արմենիա
Երեխաների առողջական վիճակի նախնական գնահատման շրջանակում դիտարկվել է 11 պացիենտ։ 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T16:31+0400
2026-08-20T16:31+0400
2026-08-20T16:31+0400
հայաստան
գազայի հատված
երեխա
բուժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/16/83272498_0:0:3072:1728_1920x0_80_0_0_afef2c384f756835f8ed8c02f77e169d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների կտեղափոխի Հայաստան՝ նրանց բուժումը ՀՀ բուժհաստատություններում կազմակերպելու համար։ Կառավարությունն այսօր հաստատեց նախագիծը:Երեխաների բուժման համար, ըստ նախագծի, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը կհատկացվի 16,7 մլն դրամ։Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը գործընթացն իրականացնում է արտաքին գործերի նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ։ Նախատեսվում էր Հայաստան տեղափոխել մինչև 10 երեխայի՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։Պատճառը ծրագրով նախատեսված պայմանն է, ըստ որի՝ յուրաքանչյուր երեխայի հետ Հայաստան կարող է ժամանել առավելագույնը մեկ ուղեկցող անձ։
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/16/83272498_125:0:2856:2048_1920x0_80_0_0_63ce94bc6b7ef3fe179ece97a775a3f4.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գազայի հատված, երեխա, բուժում
հայաստան, գազայի հատված, երեխա, բուժում
Բաժանորդագրվել
Երեխաների առողջական վիճակի նախնական գնահատման շրջանակում դիտարկվել է 11 պացիենտ։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների կտեղափոխի Հայաստան՝ նրանց բուժումը ՀՀ բուժհաստատություններում կազմակերպելու համար։ Կառավարությունն այսօր հաստատեց նախագիծը:
Երեխաների բուժման համար, ըստ նախագծի, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը կհատկացվի 16,7 մլն դրամ։
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը գործընթացն իրականացնում է արտաքին գործերի նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ։ Նախատեսվում էր Հայաստան տեղափոխել մինչև 10 երեխայի՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Նախագծում նշված է, որ երեխաների առողջական վիճակի նախնական գնահատման շրջանակում դիտարկվել է 11 պացիենտ, որոնցից 7-ի դեպքում արձանագրվել է, որ անհրաժեշտ բուժումը հնարավոր է իրականացնել Հայաստանում։ Սակայն ծրագրին մասնակցելու հարցում համաձայնություն է տվել այդ 7 երեխաների ընտանիքներից միայն 3-ը։
Պատճառը ծրագրով նախատեսված պայմանն է, ըստ որի՝ յուրաքանչյուր երեխայի հետ Հայաստան կարող է ժամանել առավելագույնը մեկ ուղեկցող անձ։