ՀՀ-ում չկա մի պատգամավոր, որ կարող է այս դահլիճում Ոստիկանությանը հաղորդում ներկայացնելն անվանի՝ «գործ տալ». ԱԺ-ում իրավիճակը լարվեց

ՀՀ-ում չկա մի պատգամավոր, որ կարող է այս դահլիճում Ոստիկանությանը հաղորդում ներկայացնելն անվանի՝ «գործ տալ». ԱԺ-ում իրավիճակը լարվեց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է, ձեզ հայտարարում եմ նախազգուշացում»,-ԱԺ-ում անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի «գործ տալ» արտահայտությանը՝ ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, որից հետո իրավիճակը լարվեց:

«Դուք ինձ լսեք պարոն Քոչարյան, անջատեք պարոն Քոչարյանի խոսափողը, ես եմ խոսում, լսեք ինձ: ՀՀ-ում չկա մի պատգամավոր, որ կարող է այս դահլիճում Ոստիկանությանը հաղորդում ներկայացնելն անվանի՝ «գործ տալ»: Եթե կա նման պատգամավոր, նրա խոսափողը կանջատվի»:

Տեղից արձագանքեց նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, ում ևս հայտարարվեց նախազգուշացում:

Leave a comment