https://arm.sputniknews.ru/20260820/serzh-sargsjany-chi-masnakci-ir-gvortsvov-arajika-nisterin-105940259.html
ՀՀ 3-րդ նախագահը չի մասնակցի իր գործով առաջիկա նիստերին
ՀՀ 3-րդ նախագահը չի մասնակցի իր գործով առաջիկա նիստերին
Sputnik Արմենիա
Դատավարությանը չմասնակցելու միջնորդություններ են ներկայացրել են նաև մյուս մեղադրյալների պաշտպանները։ 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T16:11+0400
2026-08-20T16:11+0400
2026-08-20T16:12+0400
հայաստան
սերժ սարգսյան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94970310_0:84:1600:984_1920x0_80_0_0_ec406ac53101294eb8058409a68fc4c4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի իր գործով առաջիկա նիստերին։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։Միջնորդությունը ներկայացրել էր Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։Դատավորը բավարարեց միջնորդությունը: Նմանատիպ միջնորդություն ներկայացրին նաև մեղադրյալ Վալերի Գրիգորյանի և մեղադրյալ Ալեքսան Ալեքսանյանի պաշտպանները: Երկու միջնորդություններն էլ դատավորը բավարարեց:Այսուհետ այս գործով դատավարությունները կանցկացվեն առանց մեղադրյալների, բայց եթե դատարանը գտնի, որ ինչ-որ փուլում նրանց ներկայությունը պարտադիր է, ապա նրանք պետք է ներկայանան դատարան:Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին` ժամը 14:30-ին։Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահին առնչվող 4 գործերը քննվում են 2 վարույթում։ Այսպես կոչված «Դիզելի գործը» միացվել է այն գործին, որում շոշափվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նախկին խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի անունները: Իսկ գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու և Իսակովի պողոտայում հողեր օտարելու գործերը միացվել են մեկ այլ վարույթում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94970310_89:0:1512:1067_1920x0_80_0_0_da9df33fa336182bfb9442a540929021.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերժ սարգսյան, դատ
հայաստան, սերժ սարգսյան, դատ
16:11 20.08.2026 (Թարմացված է: 16:12 20.08.2026)
Բաժանորդագրվել
Դատավարությանը չմասնակցելու միջնորդություններ են ներկայացրել են նաև մյուս մեղադրյալների պաշտպանները։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի իր գործով առաջիկա նիստերին։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։
Միջնորդությունը ներկայացրել էր Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Դատավորը բավարարեց միջնորդությունը: Նմանատիպ միջնորդություն ներկայացրին նաև մեղադրյալ Վալերի Գրիգորյանի և մեղադրյալ Ալեքսան Ալեքսանյանի պաշտպանները: Երկու միջնորդություններն էլ դատավորը բավարարեց:
Այսուհետ այս գործով դատավարությունները կանցկացվեն առանց մեղադրյալների, բայց եթե դատարանը գտնի, որ ինչ-որ փուլում նրանց ներկայությունը պարտադիր է, ապա նրանք պետք է ներկայանան դատարան:
Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին` ժամը 14:30-ին։
Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահին առնչվող 4 գործերը
քննվում են 2 վարույթում։ Այսպես կոչված
«Դիզելի գործը» միացվել է այն
գործին, որում շոշափվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նախկին խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի անունները: Իսկ գործարար
Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու և
Իսակովի պողոտայում հողեր օտարելու գործերը միացվել են մեկ այլ վարույթում։