ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն». Փաշինյան

Հայաստանում հաղթել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը և ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն»։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մինչ այս, ժողովուրդը դե յուրե չէր կարողանում մասնակցել «Իրական Հայաստանի» ամրագրմանը, սակայն ընտրությունների արդյունքներով հաղթեց այդ գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ դա դարձել է պաշտոնական գաղափարախոսություն, որով առաջնորդվում է ՀՀ-ն։ Դե ֆակտո մենք տեսել ենք, որ այդ գաղափարախոսությունը արժանանում է ժողովրդի աջակցությանը։

Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն»։ «Երրորդ Հանրապետությունը» ստեղծվել է կոնֆլիկտի տրամաբանությամբ, «Չորրորդ Հանրապետությունը» ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ։ Նախորդ հանրապետության նպատակը պատմական արդարության վերականգնումն էր»,-ասաց Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment