Զինծառայողի կյանք խլած հերթական ողբերգական միջադեպի պատճառը Զինված ուժերում կանոնների պահպանման հետ կապված համակարգային խնդիրներն ու անսարք տեխնիկայի շահագործումն են դարձել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ քննությունը պետք է հստակ պատասխաններ տա տեղի ունեցած ողբերգության պատճառների վերաբերյալ հարցերին։ «Ցավոք, երեկ կրկին միջադեպ է տեղի ունեցել․ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել զինծառայողների, նրանցից մեկը, ցավոք, մահացել է։ Ընդ որում, վրաերթը կատարվել է մի մեքենայով, որն ընդհանրապես շահագործման ենթակա չէր։ Այս դեպքը կրկին ցույց է տալիս, թե որքան համակարգային բնույթ ունեն մեր խնդիրները։ Սկզբում շահագործման համար ոչ պիտանի տեխնիկան բեռնում են, հետո դրանով դուրս են գալիս ճանապարհ, և արդյունքում նման բան է տեղի ունենում։ Տեխնիկայի դուրսբերման բոլոր հանգամանքներն ու պատճառները պետք է մանրամասն քննվեն», – նշել է Փաշինյանը։