26 մլն դոլար, շուրջ 2 մլրդ ռուբլի, 2 մլն եվրո. ինչո՞ւ է Սամվել Կարապետյանն այս գումարը կանխիկ պահում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

20.08.2026 | 14:12

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագիր, որտեղ արտացոլված են խոշոր չափի կանխիկ դրամական միջոցներ՝ 26 միլիոն ԱՄՆ դոլար, շուրջ 2 միլիարդ ՌԴ ռուբլի և 2 միլիոն եվրո։ Լրագրողների հետ ճեպազրույցում Factor TV-ի հարցին, թե որն է այդքան մեծ գումարը հենց կանխիկ պահելու իմաստը, և արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված ցանկն ամբողջական է, Կարապետյանը պատասխանեց.

«Ես ունեմ մասնագետներ, ովքեր դրանով զբաղվում են։ Եթե կա, ուրեմն կա»։

Լրագրողի ճշտող հարցին՝ անձամբ ծանոթացե՞լ է հանձնաժողով ներկայացված իր հայտարարագրի վերջնական տարբերակին, Սամվել Կարապետյանը կարճ արձագանքեց՝ «Դեռ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a comment