https://arm.sputniknews.ru/20260820/chapazancutjunneri-mej-ynknel-petq-che-pashinjany-khvosec-aregnaz-manukjani-masin-105930869.html
Չափազանցությունների մեջ ընկնել պետք չէ. Փաշինյանը խոսեց Արեգնազ Մանուկյանի մասին
Չափազանցությունների մեջ ընկնել պետք չէ. Փաշինյանը խոսեց Արեգնազ Մանուկյանի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` Մանուկյանի տեսակցությունների սահմանափակումների մասին տեղեկացել է լրահոսից։ 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T13:30+0400
2026-08-20T13:30+0400
2026-08-20T13:30+0400
արեգնազ մանուկյան
նիկոլ փաշինյան
տեսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105727652_0:0:1600:901_1920x0_80_0_0_94dc1089445a91c25d5b2eb9f2cf1bf1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահ համակարգին ուղերձ է տվել, որ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի տեսակցությունների սահմանափակման հետ կապված պետք չէ ընկնել չափազանցությունների մեջ։ Լրագրողը հիշեցրեց, որ Փաշինյանի իշխանության ժամանակ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին ևս չէին թույլատրում տեսակցել և շնորհավորել իր 14–ամյա դստերը և հետո միայն քննիչի որոշմամբ հնարավոր եղավ դա։ Նույնը, ըստ լրագրողի, տեղի է ունեցել նաև ՀՀԿ փոխնագահ Արմեն Աշոտյանի, «ՀայաՔվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանի դեպքում։«Երեկ լրահոսում տեսել եմ այդ իրավիճակը և առիթ է եղել՝ արտահայտել եմ իմ դիրքորոշումը, որ չափազանցությունների մեջ ընկնել պետք չէ»,– հայտարարեց Փաշինյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105727652_0:0:1422:1066_1920x0_80_0_0_8e82a4af72cd11f305fcf123e6ee83da.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արեգնազ մանուկյան, նիկոլ փաշինյան, տեսակցություն
արեգնազ մանուկյան, նիկոլ փաշինյան, տեսակցություն
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` Մանուկյանի տեսակցությունների սահմանափակումների մասին տեղեկացել է լրահոսից։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահ համակարգին ուղերձ է տվել, որ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի տեսակցությունների սահմանափակման հետ կապված պետք չէ ընկնել չափազանցությունների մեջ։
Այդ մասին նա ասաց ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, երբ լրագրողը միացրեց մի ձայնագրություն, երբ նախկին իշխանության ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր դատախազությանը, որը թույլ չի տվել «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի 11–ամյա որդուն տեսակցել հոր հետ և հռետորական հարց հնչեցրել. «Ինչ է` այդ երեխան պիտի ատոմային ռո՞ւմբ փոխանցեր տեսակցության ժամանակ։ Ընտանիքի հետ տեսակցությունների սահմանափակումն ուղղակի խոշտանգում է»։
Լրագրողը հիշեցրեց, որ Փաշինյանի իշխանության ժամանակ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին ևս չէին թույլատրում տեսակցել և շնորհավորել իր 14–ամյա դստերը և հետո միայն քննիչի որոշմամբ հնարավոր եղավ դա։ Նույնը, ըստ լրագրողի, տեղի է ունեցել նաև ՀՀԿ փոխնագահ Արմեն Աշոտյանի, «ՀայաՔվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանի դեպքում։
«Երեկ լրահոսում տեսել եմ այդ իրավիճակը և առիթ է եղել՝ արտահայտել եմ իմ դիրքորոշումը, որ չափազանցությունների մեջ ընկնել պետք չէ»,– հայտարարեց Փաշինյանը։