Ես պրոբլեմ եմ տեսնում, որ Գագիկ Ծառուկյանը 8 տարի ազատության մեջ է եղել. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20260820/es-prvoblem-em-tesnum-vor-gagik-tsarukjany-8-tari-azatutjan-mej-e-eghel-pashinjan-105934063.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2329/40/23294035_90:0:1511:1066_1920x0_80_0_0_ecb0e7a61aae32ff596402a1760fb93f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, գագիկ ծառուկյան

հայաստան, նիկոլ փաշինյան, գագիկ ծառուկյան

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանի խոսքով` միակ ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ սահմանադրական կարգավորումների բերումով դատական համակարգը ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ վերնախավին։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո բացատրեց, թե ինչու է դժգոհ դատական համակարգի աշխատանքից` այդ համատեքստում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչու է դժգոհ դատական համակարգի աշխատանքից, եթե նրա ցանկացած գրառումից կամ հայտարարությունից հետո որևէ ընդդիմադիրի դեմ գործ է հարուցվում ու հասնում դատարան։

«Ես պրոբլեմ եմ տեսնում նրանում, որ 8 տարի Գագիկ Ծառուկյանը կամ էլի մարդիկ եղել են ազատության մեջ, ու իրենց ազատության մեջ մնալու պատասխանատվությունը ժողովուրդը դնում է ինձ վրա։ Հենց էստեղ է պրոբլեմը։ Շատ դեպքերում ես հրապարակային ասել եմ՝ մեր դատաիրավական համակարգը շատ հաճախ վերնախավերի հետաքրքրությունների արտահայտիչն է»,– պատասխանեց Փաշինյանը։

Նա շեշտեց` դա է ֆունդամենտալ միակ պրոբլեմը, քանի որ սահմանադրական կարգավորումների բերումով դատական համակարգը ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ վերնախավին։

Ըստ Փաշինյանի` առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չի լուծել այդ խնդիրները, ուստի պետք է ընդունել նոր Սահմանադրություն։

Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Ծառուկյանի գործարար ընկերը արբիտրաժ կդիմի ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ

Leave a comment