Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից 39 վագոն ցորեն է առաքվել Հայաստան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով այսօր հերթական բեռի տարանցումն է իրականացվել դեպի Հայաստան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 39 վագոն՝ 2,725 տոննա ընդհանուր քաշով։

Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքիկ ճանապարհով ուղարկվել է ավելի քան 44,000 տոննա հացահատիկ, շուրջ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։

Միաժամանակ, մինչև հիմա Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15,000 տոննա դիզելային վառելիք և շուրջ 5,000 տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։

 

 

Leave a comment