Քաղցկեղի վիրաբուժական, քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժումները ներառվել են առողջության համընդհանուր ապահովագրության ծածկույթում, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Այսպիսով՝ համակցված բուժում ստանալու դեպքում ապահովվել է նշված երեք փուլից յուրաքանչյուրի ֆինանսական անխոչընդոտ իրականացումը։
Առողջության ապահովագրությունն ուղղակի ազդեցություն է ունեցել ոչ միայն քաղցկեղի բուժման, այլև դրա կանխարգելման և վաղ հայտնաբերման գործընթացում․ դժվարամատչելի գրեթե բոլոր հետազոտություններն ապահովագրության շրջանակում հասանելի են դարձել կամ անվճար, կամ համավճարով։