Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը պետք է նորից վերանայել. Փաշինյանը

https://arm.sputniknews.ru/20260820/hajastani-energetik-razmavarutjuny-petq-e-nvoric-veranajel-pashinjany-105931138.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/08/105562784_93:0:1577:1113_1920x0_80_0_0_c614ba083b993b386b055ff572c8f7ab.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

էներգետիկա, ատոմային էներգետիկա, նիկոլ փաշինյան, արհեստական բանականություն

էներգետիկա, ատոմային էներգետիկա, նիկոլ փաշինյան, արհեստական բանականություն

Բաժանորդագրվել

Ըստ Փաշինյանի` առաջիկայում Հայաստանի էներգետիկ ռազմավարությունները, ներառյալ ատոմակայանի հետ կապված թեման, պետք է համեմատության մեջ դնեն տեխնոլոգիական ոլորտի արդեն հաստատված ներդրումային ծրագրերի հետ` խնդիրներից խուսափելու համար։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը պետք է նորից վերանայենլ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը հստակ որոշել է, թե որ երկրի հետ է համագործակցելու մոդուլային ատոմակայաններ կառուցելու համար։

Փաշինյանը նշեց, որ մոդուլային ատոմակայանների հետ կապված Հայաստանը դեռ հստակ որոշում չունի, սակայն առաջիկայում պետք է դրանք կայացնել , քանի որ թեմայի շուրջ «նոր կոմպոնենտ է առաջացել»։

«Մենք մեր էներգետիկ ռազմավարությունը պետք է վերանայենք։ Հիմա մենք արդեն 2 արհեստական բանականության գործարան ունենք հանրապետությունում, բայց այդ ոլորտում ներդրումների մտադրություն ունեցող տնտեսվարողները հարց են բարձրացրել, իրենք ասել են, որ այն ծրագրերին, որոնք պատրաստվում են իրականացնել, մեր էներգետիկ ոլորտի կարողություններն ու ռազմավարությունները չեն համապատասխանում, և մենք շատ արագ կարող ենք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունենալ։ Արհեստական բանականության գործարանները շատ մեծ ծավալի էլեկտրական էներգիա են սպառում»,–ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ առաջիկայում Հայաստանի էներգետիկ ռազմավարությունները, ներառյալ ատոմակայանի հետ կապված թեման, պետք է համեմատության մեջ դնել տեխնոլոգիական ոլորտի արդեն հաստատված ներդրումային ծրագրերի հետ, որպեսզի հետագայում այդպիսի խնդիրներ չլինեն։ Բայց մոտ ապագայում այդպիսի խնդիրներ չկան։

Leave a comment