Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունն (Հյուսիսային Կորեա) այսօր բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ճապոնիայի ափամերձ պահպանության հայտարարությանը։
Գերատեսչությունը կոչ է արել Ճապոնական ծովում նավերին խուսափել հրթիռի բեկորներից, եթե դրանք հայտնաբերվեն, և անմիջապես կապ հաստատել ճապոնական իշխանությունների հետ։