Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է այն տեղեկությունները, որ Իսրայելի իշխանությունները հաստատել են միջազգային ուժերի տեղակայումը Գազայի հատվածում։
«Հակառակ տեղեկությունների, քաղաքական ղեկավարությունը չի հաստատել միջազգային ուժերի տեղակայումը Գազայի հատվածում։ Իսրայելը հստակեցրել է, որ Գազայի հատվածում վերակառուցում չի լինի, քանի դեռ «Համասը» լիովին չի զինաթափվել», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։