Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի կողմից իրականացված ծրագրի ղեկավար Ն․ Լ․-ն (Նատալյա Լափաուրի, խմբ․)։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, իրեն վստահված գույքը հափշտակելու, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար, հայտնում է Factor․am-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեին հղումով։
«Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետը, ով մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հայտնում են կոմիտեից:
Ըստ ԶԼՄ-ի տեղեկությունների՝ ձերբակալված փորձագետը Դավիթ Մելքոնյանն է։ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ Լափաուրին չորս տարի Վանաձորում և Գյումրիում ղեկավարել է ԵՄ-ի՝ 4 մլն եվրո արժողությամբ ծրագիրը։