Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ շփվում է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ, և առաջիկայում նրանք կարող են հանդիպել:
«Նրան դուր չէին գալիս ԱՄՆ նախկին նախագահները: Բայց ես դուր եմ գալիս, շատ լավ հարաբերություններ ունենք»,- շարունակել է Թրամփը: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Հյուսիսային Կորեան մի քանի տասնյակ միջուկային մարտագլխիկ ունի: Նա հավատացրել է՝ քանի դեռ ԱՄՆ նախագահն ինքն է, Ճապոնիան և Հարավային Կորեան կարող են ոչնչից չվախենալ:
Թրամփն անդրադարձել է ԱՄՆ-Հարավային Կորեա վարժանքներին, շեշտել՝ չէր ցանկանա, որ Հյուսիսային Կորեայի դեմ նման մասշտաբային զորավարժություններ իրականացվեին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հրահանգել էր կրճատել դրանք: