ՀՀ վարչապետը նշեց, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ–ում պաշտոնական գաղափարախոսություն է։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ–ն թևակոխում է պատմության այն փուլը, որը համարվում է 4–րդ հանրապետություն։ Նա այդ հայտարարությունն արեց` ներկայացնելով կառավարության նոր ծրագիրը։
«Պետք է արձանագրել, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ–ում պաշտոնական գաղափարախոսություն է, որով առաջնորդվում է ՀՀ իշխանությունը։ Դրանից բխում է արձանագրումը, որը ֆիքսված է նաև կառավարության նոր ծրագրի նախագծում, ՀՀ–ն թևակոխում է պատմության այն փուլը, որը համարում ենք 4–րդ հանրապետություն»,– հայտարարեց նա։
Այնուհետև Փաշինյանը սկսեց բացատրել, թե ինչով է տարբերվում 4–րդ հանրապետությունը 3–րդից։ Ըստ նրա` 3–րդ հանրապետությունը հիմնադրվել է կոնֆլիկտ, հակամարտության տրամաբանությամբ, իսկ 4–րդ հանրապետությունը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ։