Ինչո՞ւ է Արտաքին գործերի նախարարությունը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները անվանափոխվելու․ պարզաբանում է Փաշինյանը

Ինչո՞ւ է Արտաքին գործերի նախարարությունը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները անվանափոխվելու․ պարզաբանում է Փաշինյանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երրորդ Հանրապետության գործունեության ողջ ընթացքում ԱԳՆ գործունեության, եթե չչափազանցնենք 75-80 տոկոսը կապված է եղել հակամարտության կամ հակամարտության օրակարգից բխող գործունեության հետ: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն անվանելու նախաձեռնությանը:

Փաշինյանը նշեց, որ Կառավարության ներսում ԱԳՆ կողմից տնտեսական հարաբերություններն սպասարկելու շուրջ ըմբռնում վաղուց է եղել:

«Տնտեսական գործունեությունը և միջազգային տնտեսական կապերը պետք է լինեն մեր դեսպանատների և ընդհանրապես դիվանագիտական հարաբերությունների օրակարգի մեջ: Կհասկանանք, թե առևտրային կցորդների ինստիտուտը այս նոր համակարգի մեջ որտեղ ենք տեղադրում, ինչ մանդատով»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև անդրադարձավ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն անվանելուն:

«Պատճառներն ակնհայտ են, որովհետև արհեստական բանականությանը ամենօրյա ռեժիմով մտնում է մեր իրականություն և մենք պետք է այդ իրականության հետ առնչվելու ինստիտուտներ ունենանք: Մեր ընկալումը այն է, որ նախարարությունում կձևավորվի արհեստական բանականության գրասենյակ»,-ասաց վարչապետը։

Leave a comment