Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրած աշխատելաոճը
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Շատ դրական եմ գնահատում այն աշխատելաոճը, որը մենք երկուստեք որդեգրել ենք Ադրբեջանի հետ:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կարծում եմ, եթե այս ճանապարհով շարունակենք առաջ ընթանալ, մեր 2 երկրներն այլևս մոտ ապագայում որևիցե խնդիր չեն ունենա», – նշել է Սիմոնյանը։