Իրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. Արաղչի


Իրանի արտգործնախարարն արձագանքել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Միացյալ Նահանգները տնտեսական պատերազմ է սկսում Իսլամական Հանրապետության դեմ:


 


Աբբաս Արաղչին անհաջող է որակել ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությունը՝ նշելով, որ այն կհանգնեցնի նոր պարտությունների և իրանցիների շրջանում թշնամանքի աճի։ Արաղչիի խոսքով՝ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանը և պետությունների ինքնիշխանությանը:


 


Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ հնարավորություն էր տվել Իսլամական Հանրապետությանը գնալ գործարքի, սակայն Թեհրանը չի օգտվել դրանից:


 


«Սա կլինի աննախադեպ մեկուսացում: Նրանց նավատորմը, ռազմաօդային ուժերը ոչնչացվել են, գործարանները վերածվել են ավերակների, երկիրը կախված է թելից»,- գրել էր Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ի էջում:


 


Թրամփը հավելել էր՝ այժմ ցանկացած երկիր, որը որևէ կերպ օգնություն է ցուցաբերում Իրանին, ևս կբախվի տնտեսական հետևանքների: Նա կոչ էր արել դաշնակիցներին՝ կանգնել ԱՄՆ-ի կողքին:


 


Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ Թեհրանի հետ բանակցությունները կարող են վերսկսվել:

Leave a comment