Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ տնտեսական պատերազմի մասին

Քաղաքականություն

20.08.2026 | 10:28

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լայնածավալ տնտեսական պատերազմ է հայտարարել Իրանի դեմ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր ես հայտարարում եմ որևէ երկրի դեմ երբևէ իրականացված ամենաավերիչ տնտեսական գործողության մասին: Սա կլինի աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում:

Նա նաև սպառնացել է «զանգվածային» պատժամիջոցներով Իրանին աջակցող կամ նրա հետ գործարք կնքող ցանկացած երկրի դեմ:

«Մեզ անհրաժեշտ է մեր բոլոր դաշնակիցների աջակցությունը՝ իրանական սպառնալիքը մեկուսացնելու և հաղթահարելու համար»,- նշել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն արդեն լայնածավալ պատժամիջոցներ կիրառել է Իրանի նավթային, նավագնացության և ֆինանսական ոլորտների դեմ՝ ձգտելով կրճատել Թեհրանի եկամուտներն էներգիայի արտահանումից:

Օգոստոսի 18-ին էլ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել էր Իրանի հետ բոլոր առևտրային, առևտրային փոխանակումների և ֆինանսական գործարքների դադարեցման մասին՝ մինչև հետագա ծանուցում: ԱՄԷ-ի իշխանությունները Թեհրանին մեղադրել են երկրի ուղղությամբ երկու հրթիռ արձակելու մեջ՝ պնդելով, որ հարձակումն ուղղված էր ծովային նավագնացությանը: Իրանը հերքել է այս պնդումները։

 

 

Leave a comment