Ադրբեջանական իշխանությունները ռազմական վարժարանի են վերածել բռնազավթված Մարտունու շրջանում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցին․ հայտարարություն

Ադրբեջանական իշխանությունները ռազմական վարժարանի են վերածել բռնազավթված Մարտունու շրջանում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցին․ հայտարարություն

Ադրբեջանական իշխանությունները ռազմական վարժարանի են վերածել բռնազավթված Մարտունու շրջանում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցին, ինչը մշակութային ժառանգության պահպանության ոլորտի մի շարք միջազգային կոնվենցիաների ուղղակի խախտում է, ասվում է Artsakh Tourism & Culture Development Agency էջի տարածած հայտարարության մեջ։

 

Ինչպես երևում է «CBC» լրատվական ալիքի ռեպորտաժից, պատմության և մշակույթի հուշարձանի պահպանման գոտում անմիջականորեն անցկացվում են հրետանային հրաձգությամբ մարտական ուսումնավարժություններ, ինչը վտանգի տակ է դնում օբյեկտի բուն գոյությունը։

Եկեղեցին արդեն զգալիորեն տուժել էր 1988-1991 թվականներին, երբ հայ բնակչության դուրսմղումից հետո տարածքն անցավ ադրբեջանական զինված տարրերի վերահսկողության տակ։ Այն ժամանակ ոչնչացվել էր ԼՂԻՄ իշխանությունների տեղադրած ծածկը, և էապես վնասվել էին Արցախում ուղղափառ մշակույթի այս եզակի հուշարձանի պատերը։

Տարածքի նկատմամբ վերահսկողության վերականգնումից հետո տաճարը ներառվել էր ԼՂՀ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում և վերցվել պետական պահպանության տակ։

Եկեղեցին հիմնադրվել է 16-րդ Մինգրելական գրենադերական գնդի կողմից 1864 թվականին՝ այստեղ տեղակայման ընթացքում, և օծվել է 1868 թվականի փետրվարի 9-ին՝ Տիրոջ Պայծառակերպության պատվին։ Խորհրդային տարիներին, դարաշրջանի ընդհանուր միտումներին համապատասխան, շենքը ենթարկվել է մասնակի վերականգնման և ԼՂԻՄ իշխանությունների կողմից օգտագործվել որպես պահեստային տարածք։

Leave a comment