https://arm.sputniknews.ru/20260820/ruminiajum-ukrainaji-het-sahmani-mvot-anodachu-trchvogh-sarq-e-ynkel-105918281.html
Ռումինիայում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, անօդաչու թռչող սարք է ընկել
Ռումինիայում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, անօդաչու թռչող սարք է ընկել
Sputnik Արմենիա
Հրդեհ է բռնկվել ԱԹՍ–ի` գետնին բախվելուց հետո, սակայն այն ինքնամարվել է։ 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T08:46+0400
2026-08-20T08:46+0400
2026-08-20T09:00+0400
ռումինիա
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/08/60860117_0:321:3071:2048_1920x0_80_0_0_770e4031d92c33993ff5445e61908c2f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ռումինիայում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, այս գիշերը անօդաչու թռչող սարք է կործանվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստն՝ հղում անելով Ռումինիայի պաշտպանության նախարարությանը։ Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հուլիսին հայտարարել է, որ F-16 կործանիչները երեք օրվա ընթացքում երկրի վրա խոցել են երեք անօդաչու թռչող սարք։ «Մոսկվայի ժամանակով ժամը 3:21-ին անօդաչու թռչող սարքը մտել է ազգային օդային տարածք Գալացի քաղաքից մոտավորապես 13 կիլոմետր արևելք։ Այն կործանվել է Տուլչեայի շրջանի Գրինդու քաղաքից մոտավորապես 4 կիլոմետր հյուսիս-արևելք՝ անմարդաբնակ տարածքում։ Ինքնաթիռի` գետնին բախվելուց հետո հրդեհ է բռնկվել, սակայն այն ինքնամարվել է», – ասվում է Ռումինիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ Ռումինիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որը իրավունք է տալիս խոցել երկրի օդային տարածքը խախտող անօդաչու թռչող սարքերը: ՆԱՏՕ-ն ուժեղացրել է Ռումինիայի օդային տարածքի մոնիթորինգը՝ տեղակայելով լրացուցիչ վաղ նախազգուշացման համակարգեր:
ռումինիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/08/60860117_171:0:2902:2048_1920x0_80_0_0_5e172aa7a241b128f9779ed6fdefddda.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռումինիա, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
ռումինիա, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
08:46 20.08.2026 (Թարմացված է: 09:00 20.08.2026)
Բաժանորդագրվել
Հրդեհ է բռնկվել ԱԹՍ–ի` գետնին բախվելուց հետո, սակայն այն ինքնամարվել է։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ռումինիայում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, այս գիշերը անօդաչու թռչող սարք է կործանվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստն՝ հղում անելով Ռումինիայի պաշտպանության նախարարությանը։
Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հուլիսին հայտարարել է, որ F-16 կործանիչները երեք օրվա ընթացքում երկրի վրա խոցել են երեք անօդաչու թռչող սարք։ «Մոսկվայի ժամանակով ժամը 3:21-ին անօդաչու թռչող սարքը մտել է ազգային օդային տարածք Գալացի քաղաքից մոտավորապես 13 կիլոմետր արևելք։ Այն կործանվել է Տուլչեայի շրջանի Գրինդու քաղաքից մոտավորապես 4 կիլոմետր հյուսիս-արևելք՝ անմարդաբնակ տարածքում։ Ինքնաթիռի` գետնին բախվելուց հետո հրդեհ է բռնկվել, սակայն այն ինքնամարվել է», – ասվում է Ռումինիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Անօդաչու թռչող սարքը՝ Ռումինիայի օդային տարածք մտնելու պահից այն հսկվել է Իսպանիայի ռազմաօդային ուժերի երկու F-18 կործանիչների օդաչուների կողմից։ Բացի այդ, Ռումինիայի ռազմաօդային ուժերի IAR-330 SOCAT ուղղաթիռը օդ է բարձրացվել հետախուզական առաքելության համար, անձնակազմը հաստատել է, որ անօդաչու թռչող սարքը կործանվել է:
Զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ Ռումինիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որը իրավունք է տալիս խոցել երկրի օդային տարածքը խախտող անօդաչու թռչող սարքերը: ՆԱՏՕ-ն ուժեղացրել է Ռումինիայի օդային տարածքի մոնիթորինգը՝ տեղակայելով լրացուցիչ վաղ նախազգուշացման համակարգեր: