9 մլրդ՝ արտահանո՞ւմ, թե՞ ներդրում. տնտեսագետը՝ ԱՄՆ փոխնախագահի հայտարարության շուրջ աղմուկի մասին


ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունից հետո հանրային դաշտում ակտիվորեն քննարկվում է Հայաստան հնարավոր միջուկային ներդրման թեման։ Սակայն «արտահանում», «ներդրում» և «պարտք» հասկացությունների խառնումը բերում է սխալ եզրակացությունների, որոնք կապ չունեն նախագծի իրական տնտեսական տրամաբանության հետ։


 


«Երեկվանից կրքերը եռում են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Վենսի հայտարարության շուրջ․ «That means up to $5 billion in initial US exports, plus an additional 4 billion in long-term support through fuel and maintenance contracts»։ Մեկ շնչի հաշվով տնտեսագետների և էներգետիկների թվով Հայաստանը հավակնում է ռեկորդ խփել․․․


 


ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Հայաստան արտահանել 5 միլիարդ դոլարի ռեակտոր (ենթադրում եմ՝ ներառյալ կառուցման մասնագիտական խորհրդատվություն) և հետագա տարիներին՝ 4 միլիարդ դոլարի վառելիք և շահագործման մասնագիտական ծառայություններ։ Այո՛, սա ապրանքների և ծառայությունների արտահանում է ԱՄՆ-ի համար, և ներկրում Հայաստանի համար։


Բայց այդ 9 միլիարդից 5 միլիարդը ներդրում է, ներդրում Հայաստանի համար՝ հիմնական կապիտալի համախառն կուտակում, անկախ նրանից ֆինանսավորող կողմը ԱՄՆ-ն է, թե Հայաստանը։ Ավելին, հարգելի «տնտեսագետներ» եթե ապրանքը արտահանման առարկա է, չի ենթադրում թե դա չի կարող լինել ներդրում․․․ընդ որում, կախված ատոմակայանի սեփականության կառուցվածքից, դա կարող է նաև լինել օտարերկրյա ուղղակի ներդրում Հայաստանի համար․․․


 


Հ․Գ․ 1. Լուսանկարում մի սահմանադրագետ-իրավաբանի «տնտեսագիտական» մեկնաբանություն է հարցի վերաբերյալ,ով հավանաբար տեղյակ չի, որ շատ երկրներ կիրառում են export financing, երբ տվյալ երկրի կառույցները ֆինանսավորում են օտարերկրյա գնորդներին իրենց երկրի ապրանքները գնելու համար, մանավանդ երբ խոսքը գնում է այնպիսի ռազմավարական ապրանքների մասին, ինչպիսիք են ատոմային ռեակտորները։ Ակնհայտ է՝ որ երկիրը մատակարարի ինքն էլ ֆինանսավորելու է, ասենք չի կարող էլի ԱՄՆ-ն ֆինանսավորել Հայաստանում ռուսական տեխնոլոգիաներով ատոմակայանի կառուցումը․․․


 


Հարկ եմ համարում նշել նաև, որ այս ֆինանսավորումը ավտոմատ չի ենթադրում մեզ համար պետական պարտք, կան պետական-մասնավոր գործակցության տարբեր մոդելներ, ամենայն հավանականությամբ հենց այդպիսի մի մոդելով էլ առաջ կգնանք։ Ես ենթադրում եմ պետական պարտքի կոմպոնենտը այս ենթակառուցվածքային նախագծում շատ ավելի քիչ կլինի քան 5 մլրդ դոլարը․․․


 


Հ․Գ․ 2. Լուսանկարը նրա համար է, որ ցույց տամ, թե երբեմն կամ հաճախ մեկնաբանողները ինչքան հեռու են թեմայից»,- ասված է տնտեագետ Հայկազ Ֆանյանի Ֆեյսբեուքի էջում։


 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Վենսը պարզաբանել է Հայաստանում ամերիկյան ներդրումների հարցը:


 


 

Leave a comment