Նոր Հաճնի պոլիկլինիկայի կառուցման շինհրապարակում կռունկի ընկնելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնել են, որ տվյլալ շինարարական հրապարակում շինարարություն իրականացնող կազմակերպությունում տեսչությունը ստուգում է իրականացրել 2024-ին, սակայն դա վերաբերել է աշխատանքային իրավունքի ստուգաթերթով նախատեսված հարցերին: Խնդիրն այն է, որ տեսչականը ստուգումներ անում է ըստ ռիսկայնության աստիճանի:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան
Դիտումների քանակ1