2025 թվականին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվն ավելի քան 8000-ով գերազանցել է Հայաստանից հեռացած քաղաքացիների թվին։ Հայտարարել է վարչապետը՝ ընդունելով «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Պետության ղեկավարի դիտարկմամբ՝ այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվ։ Վարչապետի ձևակերպմամբ՝ ներգաղթի պրոցեսը լինելու է ինստիտուցիոնալ, որովհետև այսօր Հայաստանը կառավարվում է այն գաղափարաբանությամբ, որը ժողովուրդն է պարտադրել կառավարող ուժին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան
Դիտումների քանակ3