https://arm.sputniknews.ru/20260819/hajastani-trippacum-tshanaparh-mijancq-te-105897773.html
Հայաստանի «TRIPP–ացում». ճանապա՞րհ, միջա՞նցք, թե՞…
Հայաստանի «TRIPP–ացում». ճանապա՞րհ, միջա՞նցք, թե՞…
Sputnik Արմենիա
Արման Աբովյանն անդրադարձել է նախագծի շուրջ հակասություններին, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի դիրքորոշումներին, ինչպես նաև Հայաստանի համար հնարավոր… 19.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-19T22:39+0400
2026-08-19T22:39+0400
2026-08-19T22:39+0400
հայաստան
ադրբեջան
թրամփի ուղի (tripp)
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92139258_0:0:1601:901_1920x0_80_0_0_d15e059cbb0c1ca1ea7f435ed90956a1.jpg.webp
Մոտ 10 առաջ ստորագրման 1 տարին բոլորած «Թրամփի ուղի» նախագծի շուրջ կրքերը չեն հանդարտվում։Թափ տանք մեր հիշողությունը և հիշենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին գահանիստ Վաշինգտոն քաղաքում Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը ստորագրեցին մի փաստաթուղթ, որը նախատեսում էր «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (կարճ՝ TRIPP) անվանումով, լոգիստիկ բնույթի ներդրումային ծրագրի իրականացում։Նախագծի էությունը` ԱՄՆ–ն բացառիկ իրավունք է ստանում Սյունիքով անցնող ճանապարհը կառուցելու, սպասարկելու և օգտագործելու համար, Հայաստանը դրա դիմաց ներդրումներ է ստանում։ԱՄՆ–ն ստանում է «TRIPP Development Company» համատեղ ձեռնարկության 74%–ը, Հայաստանը` 26%–ը:Թվում է, թե Դոնալդ քեռին ուզում է նորմալ ներդրումային նախագիծ իրականացնել։ Միայն թե մասնաբաժինների բաշխումն է շփոթեցնում` չափազանց շատ «համեղ պատառ» է բաժին հասնում ամերիկյան կողմին։Սակայն խնդիրը նույնիսկ դա չէ։Հանգամանքների տարօրինակ զուգադիպությամբ (այստեղ ես հեգնանքով ժպտացի), տխրահռչակ TRIPP-ի գլխավոր շահառուներ գրեթե անմիջապես անվանվեցին Թուրքիան և Ադրբեջանը։ Որովհետև, ինչպես ասում են մեր թուրք-ադրբեջանական «հարևանները», նախագիծը ոչ այլ ինչ է, քան «Զանգեզուրի միջանցք», որը նախատեսում է Ադրբեջանի քաղաքացիների և բեռների տեղաշարժ՝ Հայաստանի սահմանային և մաքսային ընթացակարգերի շրջանցմամբ։Այսինքն` դատելով թուրքերի և ադրբեջանցիների հայտարարություններից` Հայաստանը փաստացի դառնում է միջանցիկ բակ այն երկրների համար, որոնցից մեկը առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը, որն ընդգրկում է բուն Հայաստանի տարածքը։Ինչ է հայտնի TRIPP-ի իրականացման մասին. կառավարությունից պարզաբանել ենՀանուն արդարության պետք է ասել` և՛ հայկական, և՛ ամերիկյան կողմը կտրականապես հերքում են այս լոգիստիկ նախագծի միջանցքային տրամաբանությունը։ Պնդում են, որ ՀՀ–ի իրավասության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության որևէ ոտնահարում չկա և չի կարող լինել։Բայց այստեղ կրկին նրբություններ են առաջանում։ Եվ դրանց հետ մեկտեղ՝ մի շարք անհարմար հարցեր, որոնք հստակ պատասխաններ դեռ չունեն։ Եվ այսպես։TRIPP–ի իրականացման շրջանակում նախատեսվում է վերահսկողության որոշակի միջանկյալ գրասենյակներ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ ինչպես բուն Ադրբեջանի, այնպես էլ` Նախիջևանի կողմից (որը, ի դեպ, պատմականորեն Մեծ Հայքի մաս է):Եվ այստեղ տարրական հարց է առաջանում` ի՞նչ գրասենյակներ են դրանք, ինչո՞վ են դրանք զբաղվելու։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ հենց դրանցով են դեպի Հայաստան անցնելու բեռների և մարդկանց հոսքերը, այնտեղ են իրականացվելու սահմանային և մաքսային ձևակերպումները, իսկ հայկական կողմը տեղեկություն ստանալու է արդեն հետո, այսինքն՝ միջնորդավորված։Այստեղ պետք է կանգ առնել։Ըստ այս պնդումների տրամաբանության` ստացվում է, որ նախագիծն ամեն դեպքում ստանում է նույն այն «միջանցքի» տրամաբանությունը, իսկ հայկական կողմը զգալիորեն սահմանափակվում է իր ինքնիշխանության իրացման հարցում` առնվազն ուղիղ, առանց որևէ միջնորդի Հայաստանի տարածք մուտք գործող մարդկանց և բեռների վերահսկման մասով։Կրակին յուղ է լցնում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացահայտ հակահայկական հայտարարությունն այն մասին, որ Հայաստան մտնող ադրբեջանցիները չպետք է «տեսնեն հայերի դեմքերը»։Թուրքիան ընդհանրապես այս նախագիծը «թյուրքական աշխարհի երազանք» է անվանում, քանի որ այն պետք է կապ ապահովի թյուրքալեզու պետությունների միջև։Համաձայնեք, որ նման իրավիճակում ՀՀ ինքնիշխանության, անկախության և շահերի հոտ անգամ չի գալիս։Սակայն հանուն արդարության ևս մեկ անգամ ընդգծեմ`ՀՀ կառավարությունը շարունակում է պնդել, որ ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը չեն տուժի։Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, պարզ չէ։ Սակայն կողմերի` միմյանց հակասող հայտարարությունները ստիպում են մտածել, որ այստեղ մի բան այն չէ։Առանձին հարց է Իրանի դիրքորոշումը` հաշվի առնելով, որ նախագիծը պետք է անցնի հայ–իրանական սահմանի երկայնքով։Ի հեճուկս հայկական կողմի հանգստացնող հայտարարությունների` Թեհրանը հասկացնում է, որ նախագծի իրական նպատակների վերաբերյալ կասկածները հօդս չեն ցնդել։ Ավելին` Իրանն ընդգծում է, որ նման նախաձեռնությունների իրականացումն անհնար է առանց տարածաշրջանային դերակատարների, այդ թվում` Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի շահերը հաշվի առնելու։Իրանցիները չափազանց նյարդային են արձագանքում նաև թուրքական գործոնի ուժեղացմանը։ Թեհրանն այս ամենը դիտարկում է տարածաշրջանում Անկարայի աճող ազդեցության պրիզմայով (իսկ այդ ազդեցության աճն ակնհայտորեն չի բխում Իրանի շահերից)։Իրանցիներն իրենց հայտարարություններում բավական կոշտ ընդգծում են, որ TRIPP–ի իրականացման շրջանակում Հայաստանի սահմանների փոփոխում թույլ չեն տա։Բայց մի րոպե։Սահմանների ինչ փոփոխման և ինքնիշխանության հնարավոր խախտման մասին են խոսում մեր հարևան իրանցիները, եթե հայկական և ամերիկյան կողմերը` նախագծի անմիջական մասնակիցները, բառացիորեն ամեն անկյունում հայտարարում են, որ տարածքային որևէ զիջում և Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում չի լինելու։Իսկ գուցե իրանական հետախուզությունն ավելի շա՞տ բան գիտի, քան այն, ինչ մեզ հրամցնում են որպես ԱՄՆ-ի ու Հայաստանի իշխանությունների պաշտոնական տեսակետ։Կարծում եմ` հենց այս հարցի պատասխանը կարող է վերջնականապես հստակեցնել, թե իրականում ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս կասկածելի նախագծի շրջանակում։Փաշինյանը հաստատեց` ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել ՀՀ տարածքում
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
2026
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92139258_36:0:1560:1143_1920x0_80_0_0_8a1efb66bc11f82aec28413e58600a1c.jpg.webp
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp
հայաստան, ադրբեջան, թրամփի ուղի (tripp), իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, հեղինակներ
հայաստան, ադրբեջան, թրամփի ուղի (tripp), իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, հեղինակներ
Արման Աբովյանն անդրադարձել է նախագծի շուրջ հակասություններին, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի դիրքորոշումներին, ինչպես նաև Հայաստանի համար հնարավոր ռիսկերին:
Մոտ 10 առաջ ստորագրման 1 տարին բոլորած «Թրամփի ուղի» նախագծի շուրջ կրքերը չեն հանդարտվում։
Թափ տանք մեր հիշողությունը և հիշենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին գահանիստ Վաշինգտոն քաղաքում Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը ստորագրեցին մի փաստաթուղթ, որը նախատեսում էր «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (կարճ՝ TRIPP) անվանումով, լոգիստիկ բնույթի ներդրումային ծրագրի իրականացում։
Նախագծի էությունը` ԱՄՆ–ն բացառիկ իրավունք է ստանում Սյունիքով անցնող ճանապարհը կառուցելու, սպասարկելու և օգտագործելու համար, Հայաստանը դրա դիմաց ներդրումներ է ստանում։
ԱՄՆ–ն ստանում է «TRIPP Development Company» համատեղ ձեռնարկության 74%–ը, Հայաստանը` 26%–ը:
Թվում է, թե Դոնալդ քեռին ուզում է նորմալ ներդրումային նախագիծ իրականացնել։ Միայն թե մասնաբաժինների բաշխումն է շփոթեցնում` չափազանց շատ «համեղ պատառ» է բաժին հասնում ամերիկյան կողմին։
Սակայն խնդիրը նույնիսկ դա չէ։
Հանգամանքների տարօրինակ զուգադիպությամբ (այստեղ ես հեգնանքով ժպտացի), տխրահռչակ TRIPP-ի գլխավոր շահառուներ գրեթե անմիջապես անվանվեցին Թուրքիան և Ադրբեջանը։ Որովհետև, ինչպես ասում են մեր թուրք-ադրբեջանական «հարևանները», նախագիծը ոչ այլ ինչ է, քան «Զանգեզուրի միջանցք», որը նախատեսում է Ադրբեջանի քաղաքացիների և բեռների տեղաշարժ՝ Հայաստանի սահմանային և մաքսային ընթացակարգերի շրջանցմամբ։
Այսինքն` դատելով թուրքերի և ադրբեջանցիների հայտարարություններից` Հայաստանը փաստացի դառնում է միջանցիկ բակ այն երկրների համար, որոնցից մեկը առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը, որն ընդգրկում է բուն Հայաստանի տարածքը։
Հանուն արդարության պետք է ասել` և՛ հայկական, և՛ ամերիկյան կողմը կտրականապես հերքում են այս լոգիստիկ նախագծի միջանցքային տրամաբանությունը։ Պնդում են, որ ՀՀ–ի իրավասության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության որևէ ոտնահարում չկա և չի կարող լինել։
Բայց այստեղ կրկին նրբություններ են առաջանում։ Եվ դրանց հետ մեկտեղ՝ մի շարք անհարմար հարցեր, որոնք հստակ պատասխաններ դեռ չունեն։ Եվ այսպես։
TRIPP–ի իրականացման շրջանակում նախատեսվում է վերահսկողության որոշակի միջանկյալ գրասենյակներ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ ինչպես բուն Ադրբեջանի, այնպես էլ` Նախիջևանի կողմից (որը, ի դեպ, պատմականորեն Մեծ Հայքի մաս է):
Եվ այստեղ տարրական հարց է առաջանում` ի՞նչ գրասենյակներ են դրանք, ինչո՞վ են դրանք զբաղվելու։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ հենց դրանցով են դեպի Հայաստան անցնելու բեռների և մարդկանց հոսքերը, այնտեղ են իրականացվելու սահմանային և մաքսային ձևակերպումները, իսկ հայկական կողմը տեղեկություն ստանալու է արդեն հետո, այսինքն՝ միջնորդավորված։
Այստեղ պետք է կանգ առնել։
Թուրքիան ընդհանրապես այս նախագիծը «թյուրքական աշխարհի երազանք» է անվանում, քանի որ այն պետք է կապ ապահովի թյուրքալեզու պետությունների միջև։
Համաձայնեք, որ նման իրավիճակում ՀՀ ինքնիշխանության, անկախության և շահերի հոտ անգամ չի գալիս։
Սակայն հանուն արդարության ևս մեկ անգամ ընդգծեմ`ՀՀ կառավարությունը շարունակում է պնդել, որ ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը չեն տուժի։
Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, պարզ չէ։ Սակայն կողմերի` միմյանց հակասող հայտարարությունները ստիպում են մտածել, որ այստեղ մի բան այն չէ։
Առանձին հարց է Իրանի դիրքորոշումը` հաշվի առնելով, որ նախագիծը պետք է անցնի հայ–իրանական սահմանի երկայնքով։
Ի հեճուկս հայկական կողմի հանգստացնող հայտարարությունների` Թեհրանը հասկացնում է, որ նախագծի իրական նպատակների վերաբերյալ կասկածները հօդս չեն ցնդել։ Ավելին` Իրանն ընդգծում է, որ նման նախաձեռնությունների իրականացումն անհնար է առանց տարածաշրջանային դերակատարների, այդ թվում` Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի շահերը հաշվի առնելու։
Իրանցիները չափազանց նյարդային են արձագանքում նաև թուրքական գործոնի ուժեղացմանը։ Թեհրանն այս ամենը դիտարկում է տարածաշրջանում Անկարայի աճող ազդեցության պրիզմայով (իսկ այդ ազդեցության աճն ակնհայտորեն չի բխում Իրանի շահերից)։
Սահմանների ինչ փոփոխման և ինքնիշխանության հնարավոր խախտման մասին են խոսում մեր հարևան իրանցիները, եթե հայկական և ամերիկյան կողմերը` նախագծի անմիջական մասնակիցները, բառացիորեն ամեն անկյունում հայտարարում են, որ տարածքային որևէ զիջում և Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում չի լինելու։
Իսկ գուցե իրանական հետախուզությունն ավելի շա՞տ բան գիտի, քան այն, ինչ մեզ հրամցնում են որպես ԱՄՆ-ի ու Հայաստանի իշխանությունների պաշտոնական տեսակետ։
Կարծում եմ` հենց այս հարցի պատասխանը կարող է վերջնականապես հստակեցնել, թե իրականում ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս կասկածելի նախագծի շրջանակում։