Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 312-ի, վիրավորվել է 4 380-ը, ևս 290 մարդ շարունակում է անհետ կորած համարվել։
Ինչպես հայտնել է աղետների ռիսկերի կառավարման ծառայությունը, փրկվել է 485 կենդանի։
Իշխանությունների վերջին գնահատմամբ՝ երկրաշարժն ամբողջությամբ ավերել է 29 680 տուն, իսկ 134 282 շինություն վնասվել է։
Հիշեցնենք՝ 7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել օգոստոսի 10-ին՝ Կոլումբիայի արևմուտքում՝ Չոկո դեպարտամենտի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտ։